կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի ուղևորները Երևան են ժամանել պահեստային ինքնաթիռով

Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի ուղևորները Երևան են ժամանել պահեստային ինքնաթիռով

Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի ուղևորները Հայաստանի մայրաքաղաք են ժամանել պահեստային ինքնաթիռով, @ArmeniaSputnik–ին հայտնել են Red Wings-ի մամուլի ծառայությունից։

Ավիաընկերությունը բացատրել է, որ ինքնաթիռը Սամարայում վայրէջք է կատարել ինքնաթիռի երեք հիդրավլիկ համակարգերից մեկը վերահսկող համակարգում ցուցիչ լույսի պատճառով։

«Վայրէջքը ընթացել է բնականոն հունով, ուղևորները շարունակել են իրենց ճանապարհորդությունը պահեստային ինքնաթիռով և արդեն վայրէջք են կատարել Երևանում։ Մենք ուղևորներից ըմբռնում ենք խնդրում ուշացման մասով։ Անվտանգությունը Red Wings-ի բացարձակ առաջնահերթությունն է»։

  • Կիսվել: