շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Nissan» ավտոսրահի դիմաց բախվել են BMW-ն, Kia-ն ու Daewoo-ն. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ

«Nissan» ավտոսրահի դիմաց բախվել են BMW-ն, Kia-ն ու Daewoo-ն. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ

Երեկ՝ օգոստոսի 12-ի, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «Nissan» ավտոսրահի դիմաց, բախվել են 27-ամյա Ռուբեն Սաֆարյանի վարած Kia մակնիշի, 67-ամյա Վահրամ Թադևոսյանի վարած Daewoo մակնիշի և 41-ամյա Վարդուհի Հարությունյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ ասելով, որ իրենք վնասվածքներ չունեն:

Օպերատիվորեն ժամանել են նաևՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել  նույն վաշտի պարեկներ Սամվել Աղասյանն ու Տաթևիկ Ռոստոմյանը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում:

Վարորդները ենթարկվել սթափության փորձաքննության, պարզվել է, որ Kia-ի վարորդը եղել է ոչ սթափ: 

  • Կիսվել: