Նիկոլը պիտի պատասխան տա, որ մեր տղաների արյունով ներկած հողերը հանձնեց. անհետ կորած զինծառայողի մայր
Մեր երկիրը կործանող թուրքի ծնունդի դեմ եմ պայքարում: Նիկոլը պիտի պատասխան տա, որ մեր տղաների արյունով ներկած հողերը հանձնեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի մայր Գոհար Դավթյանը, որը նույնպես միացել է քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիային, և փակել Հաղթանակի կամուրջը:
«Ոչ թե պիտի ճանապարհ բացեն, որ ինքը փախչի ու գնա վայելի էն գումարները, որ մեր տղաների կյանքի գնով ա շահել, այլ նենց անեն, որ պատասխան տա»,-հավելեց նա:


