հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նիկոլի պատասխանը եղել է շատ կոշտ. ճնշեք բողոքի ալիքը, բերման ենթարկեք բոլորին, փռեք ասֆալտին. Արթուր Ղազինյան

Նիկոլի պատասխանը եղել է շատ կոշտ. ճնշեք բողոքի ալիքը, բերման ենթարկեք բոլորին, փռեք ասֆալտին. Արթուր Ղազինյան

Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ այսօր առավել ագրեսիվ էին. գազազած հարձակվում էին խաղաղ երթ անող քաղաքացիների վրա: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գիտե՞ք ինչու: Երեկ «Դիմադրության շարժման» ճնշման տակ ոստիկանությունը երկու անգամ նահանջել է, ինչը չի վրիպել Նիկոլի աչքից ու գցել հերթական շիզոֆրենիկ նոպայի մեջ:

Իմ ունեցած ստույգ տեղեկություններով, ԱԺ շենքից էվակուացվելուց հետո գազազած հարձակվել է ՀՀ Ոստիկանապետի վրա՝ պահանջելով բացատրություն ոտիկանների նահանջի ու ցուցարարների պահանջները կատարելու համար:

Վահե Ղազարյանը փորձել է անմեղսունակության վիճակում գտնվող Նիկոլին բացատրել, որ չզիջելու դեպքում կլինեին բախումներ, հնարավոր է նաև զոհեր և ոստիկանության որոշումները զիջել ընդդիմությանը ու կատարել նրա պահանջները պայմանավորված էին բախումներից խուսափելու և արյուն չթափելու հրամայականով:

Վահե Ղազարյանը փորձել սրան բացատրել, որ բիրտ ուժի կիրառումը չի լուծի խնդիրը, էլ ավելի կգրգռի հանրությանը ու շեշտակի կավելացնի փողոց դուրս եկող ցուցարարների թիվը:

Նիկոլի պատասխանը եղել է շատ կոշտ. ճնշեք բողոքի ալիքը, բերման ենթարկեք բոլորին, փռեք ասֆալտին, ծեփեք պատերին, եթե հարկ լինի, արյուն թափեք, միայն թե դադարեցրեք այս ցույցերը:

Այսօր ոստիկանների կատարած վայրագությունները խոսում են այն մասին, որ ոստիկանապետը որոշել է մասամբ կատարել նիկոլի ցուցումը և ցույց տալ նրան, որ բիրտ ուժը չի կանգնեցնելու բողոքի օրեցօր աճող ալիքը:

Հիմա մենք պետք է ապացուցենք, որ Վահե Ղազարյանը ճիշտ էր, իսկ նիկոլը՝ սխալ:

Այսօր ժամը 18.30-ին, բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում ու ցույց տանք նիկոլներին, որ մեզ ճնշել ու վախեցնել այլևս հնարավոր չէ, նիկոլն այլևս ավարտված մարդ է ու պետք է հեռացվի իշխանությունից»։

  • Կիսվել: