հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր սպորտային համալիրի կառուցման ընթացքին

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր սպորտային համալիրի կառուցման ընթացքին

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ծանոթացել է Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր սպորտային համալիրի կառուցման ընթացքին:
 
«Աշխատանքներն ավարտին կհասցվեն 2026 թվականին: Սպորտային համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
 
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6,5 միլիարդ դրամ, որը հատկացվել է պետական բյուջեից»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը:

  • Կիսվել: