Նիկոլ Փաշինյանը Սերժ Թանկյանի հետ լուսանկար է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար աշխարհահռչակ հայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի հետ։
«Թանկագին հյուրեր ունենք Serj Tankian, Eric Esrailian MD», - գրել է նա։
Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը ժամանել է Երևան երեկ՝ մասնակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-9-ը։