ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը մեզ ասում է՝ գնացեք ձեր ողջ երեխաներով զբաղվեք. անհետ կորած զինծառայողի ծնող

Նիկոլ Փաշինյանը մեզ ասում է՝ գնացեք ձեր ողջ երեխաներով զբաղվեք. անհետ կորած զինծառայողի ծնող

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:

Ծնողներից մեկի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իրենց պատասխան չունի տալու, ասում է գնացեք ձեր մյուս երեխաների հետ յոլա գնացեք:

«Վերջին անգամ, երբ ծնողները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ, նա ծնողներին ասել է՝ ես չեմ հասկանում՝ դուք ձեր տանը էլ երեխա չունե՞ք, գնացեք ձեր ողջ երեխեքով զբաղվեք, ի՞նչ եք ամբողջ օրն ընկել անհետ կորածների հետևից»,- ասաց ծնողներից մեկը:

Ծնողներն ուղևորվեցին ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպելու:

«Անդրանիկ Քոչարյանի հետ պետք է քննարկենք մեր երեխաների հարցը, որ հասկանանք՝ մինչև երբ մենք պիտի սենց քարշ գանք։ Հունվարից մինչև այսօր մեզ ասում են՝ համբերե՛ք»,- ասաց ծնողներից մեկը:

  • Կիսվել: