երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նիկոլ, դավաճան. ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակում են

Նիկոլ, դավաճան. ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակում են

Ազատության հրապարակում այսօր կայացած հանրահավաքից հետո 4 տարբեր ուղղություններով անհնազանդության երթերը երևանում շարունակվում են:

Փաշինյանի հրաժարականի պահանջով երթերի մասնակիցները քաղաքի տարբեր հատվածներում փակել են Փոքր Կենտրոնի խաչմերուկները, ինչը կաթվածահար է արել Կենտրոնի երթևեկությունը։ Որոշ հատվածներում թեթև բախումներ են տեղի են ունեցել։ Ընդդիմության ակցիայի մասնակիցները պնդում են, որ իշխանությունը սադրիչներ է ուղարկել։

Նշենք, որ 19։00-ի դրությամբ ակցիայի մասնակիցների մի մասը Հանրապետության հրապարակում է, որտեղ Կառավարության շենքի դիմաց կենտրոնացված են ոստիկանական մեծաթիվ ուժեր։ Ցուցարարները վանկարկում են «Նիկոլ, դավաճան»։

 

  • Կիսվել: