շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Նիկիտա Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունը՝ Մոսկվայի հայկական եկեղեցում

Նիկիտա Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունը՝ Մոսկվայի հայկական եկեղեցում

Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում ընթանում է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունը։

Հոգեհանգստի կարգը մատուցում է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Արարողությանը ներկա են «Արարատ 73»-ի ֆուտբոլիստները, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, այլ հայտնի հանրային, քաղաքական գործիչներ։

Վաղը լեգենդար ֆուտբոլիստի ու մարզչի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը 1 օրով գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: