կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել

ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել

Նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 43 հասցեում գտնվող «ԿԼԱՅԿ» առևտրի կենտրոնում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից կազմակերպվել և անցկացվել է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ուսումնավարժության նպատակներն էին.
• օժանդակել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը,
• ստուգել օղակների պատրաստվածության վիճակը՝ իրենց առջև դրված հրշեջ-մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ,
• կատարելագործել ՀՓՋ օղակների հրամանատարների գործնական ունակությունները բացազատման ժամանակ,
• ստուգել փոխհամագործակցությունը հրշեջ-փրկարարական ստորաբաժանման և առևտրի կենտրոնի աշխատակիցների միջև:
Հատուկ տակտիկական ուսումնավարժության ընթացքում կազմակերպվեց տարհանում: Դեպքի վայր ժամանած մարտական հաշվարկներն իրականացրեցին հետախուզություն, որին զուգահեռ կատարվեց նաև մարտական բացազատում: Միաժամանակ իրականացվեցին փրկարարական, որոնողական, հրդեհաշիջման աշխատանքներ, ինչպես նաև ծխապատ գոտում հայտնաբերված պայմանական տուժածների դուրսբերում անվտանգ տարածք և առաջին օգնության ցուցաբերում:

Ուսումնավարժության ավարտից հետո ամփոփվեցին կատարված աշխատանքները, գնահատվեցին ուսուցանվողների գործողությունները, նշվեցին թերությունները և տրվեցին մի շարք հանձնարարականներ:

  • Կիսվել: