ՆԳՆ ոստիկանության զորքերի զինծառայողները կստանան 70 000 դրամ հավելում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով նախատեսվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն իրականացնող զինծառայողների համար 20.000–ական դրամի փոխարեն սահմանել 70․000 -ական դրամ ամսական հավելում։
Օրինակներ`
Ոստիկանության զորքերի սպայական կազմի 15-20 տարի զինծառայության ստաժով.
- գնդի կազմում գումարտակի վաշտի հրամանատարի ամսական վարձատրության չափը, ներառյալ նախագծով առաջարկվող 70․000 դրամ հավելումը, կազմում է 384․776 դրամ,
- հատուկ նշանակության գումարտակի դասակի հրամանատարի ամսական վարձատրության չափը նույն հաշվարկով կազմում է 349․109 դրամ։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 15-20 տարի զինծառայության ստաժով.
- վաշտի հրամանատարի ամսական վարձատրության չափը կազմում է 404․423 դրամ,
- դասակի հրամանատարի ամսական վարձատրության չափը՝ 330․007 դրամ։
Որոշման նախագծով առաջարկվող հավելումների հաստատման դեպքում վերը նշված ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն իրականացնող զինծառայողների ամսական վարձատրության չափերը կավելանան 50.000 - ական դրամով:
Որոշման նախագծի 2-րդ կետով նախագծին հետադարձ ուժ տալը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերոնշյալ ծառայողները ծառայությունն իրականացնում են 2024թ․ հունվարի 1-ից։