շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՆԳՆ ոստիկանության նախաձեռնությամբ՝ ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության կենտրոնի երեխաներն այցելել են Սևան

ՆԳՆ ոստիկանության նախաձեռնությամբ՝ ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության կենտրոնի երեխաներն այցելել են Սևան

ՆԳ նախարարության ոստիկանության նախաձեռնությամբ՝ օգոստոսի 9-ին Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոնի երեխաներն այցելել են Սևանա լիճ։

ՆԳՆ ՀԱԱԳՎ Անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողների ուղեկցությամբ երեխաները շրջել են առափնյա տարածքում, լողացել լճում, ծանոթացել Ջրային պարեկային ծառայության նավերին։

Երեխաներին ներկայացվել են ջրային գոտիներում անվտանգության պահպանման կանոները։

 

  • Կիսվել: