երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՆԳ նախարարը վստահեցնում է՝ «փոսեր չկան, մարդիկ գազ են տալիս»

ՆԳ նախարարը վստահեցնում է՝ «փոսեր չկան, մարդիկ գազ են տալիս»

2024 թվականին, 2023-ի համեմատ ունենք ավտովթարների նվազում, այդ թվում մահվան ելքով եւ վիրավորներով վթարների: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

«54 դեպքով ունենք ՃՏՊ-ների նվազում, 6-ով՝ մահվան ելքով ՃՏՊ-ների նվազում եւ 110-ով՝ վիրավորներով: Այս թիվը բավականին լավ է վերջին 10 տարիներին:

Այս տարի նաեւ հայտարարել ենք ՃՏՊ-ների դեմ պայքարի տարի: Ես համամիտ եմ, որ այսօր վարորդները չունեն քշելու ունակություն: Վերջին դեպքը, որ Երեւան-Սեւան մայրուղում եղավ եւ խլեց 4 մարդու կյանք, ես նման դեպք չէի տեսել: Թռել էր հանդիպակաց գոտի եւ կիսել մեքենան: Ահավոր էր: Իհարկե, պատճառն արագությունն էր»,-ասաց նա:

Վահե Ղազարյանը նկլատեց, որ ավտովթարների պատճառներից մեկն էլ ճանապարհների լավ որակն է. «Փոսեր չկան, մարդիկ գազ են տալիս:Նաեւ 2023-ին ավելի շատ մեքենա է Հայաստան մտել, քան 2021 եւ 2022 թվականներին: Միայն ԼՂ-ից 20 հազար մեքենա է մտել»,-ասաց նա:

 

  • Կիսվել: