շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՆԳ նախարարն ԱԺ-ում ներկայացրել է 2026թ. պետբյուջեի նախագծով նախատեսված՝ ՆԳՆ ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը

ՆԳ նախարարն ԱԺ-ում ներկայացրել է 2026թ. պետբյուջեի նախագծով նախատեսված՝ ՆԳՆ ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը

Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ՆԳ նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում նշել է, որ 2026թ. պետական բյուջեի նախագծով ՆԳ նախարարության ընդհանուր հատկացումները կազմում են 102,6 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 101,4 մլրդ դրամ, կապիտալ ծախսերի գծով՝ 1.2 մլրդ դրամ։

2025 թվականի պլանավորված բյուջեով սոցիալական բնույթ ունեցող և գնում չհանդիսացող ծախսերը կազմում են 89,4 մլրդ դրամ, որից միայն աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցած միջոցները՝ 79,3 մլրդ դրամ, գնումների ընթացակարգով նախատեսվող հատկացումները՝ 13,3 մլրդ դրամ, որից կապիտալ ծախսերը՝ 1,2 մլրդ դրամ:
Ընթացիկ ծախսերի գծով 2,3 մլրդ դրամի ավելացումը պայմանավորված է.

1. ՆԳՆ ծառայողների ատեստավորման արդյունքներով հավելավճարների վճարումների ապահովմամբ,

2. ՆԳՆ կազմավորման արդյունքում մի շարք ստորաբաժանումների քաղծառայության անցման արդյունքում քաղաքացիական ծառայողների պարգևատրման վճարումների ապահովմամբ (2025թ. նշված ուղղությամբ ֆինանսական միջոցներ չեն հատկացվել),

3. Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովված ծառայողներին ամսական դրամական հատուցում (բնակվարձ) վճարելու նպատակով ֆինանսական միջոցների նախատեսմամբ,

4. Ոստիկանության գվարդիայի կարիքների համար սննդի ծառայությունների ձեռքբերման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների նախատեսմամբ և այլն:

Կապիտալ հատկացումներով նախատեսվում է Սեյսմիկ պաշտպանության ծառայության՝ «ՀՀ ՆԳՆ ՍՊԾ համակարգի ազգային դիտացանցի արդիականացում»։ Ներդրումային ծրագիրը հավանության է արժանացել Կառավարության կողմից։ Նախատեսվում է ձեռք բերել երկրաքիմիական կայանի 6 տնակ ու 13 սարքեր-սարքավորումներ։

Շենք-շինությունների շարունակական շինարարության աշխատանքների համար նախատեսված է 700 մլն դրամ, ինչպես նաև ապահովվելու է ՓԾ ներդրումային ծրագրի շարունակականությունը․ 2026 թվականի կտրվածքով ձեռք է բերվելու հրշեջ-փրկարարական տրանսպորտային միջոցներ։

ՆԳՆ բարեփոխումների շրջանակում ձևավորված նոր կառուցվածքին համահունչ, ՆԳՆ միասնական համակարգի ստորաբաժանումների գործունեության ապահովման ծախսերի ֆինանսավորումը նախատեսվում է կազմակերպել և իրականացնել 6 ծրագրով և 32 քաղաքականության միջոցառմամբ։

Ըստ առանձին միջոցառումների՝ մշակվել և բյուջետային հայտում ներառվել է 115 արդյունքային չափորոշիչ, որից 73-ը՝ քանակական, 20-ը՝ որակական, 21-ը՝ ժամկետային և 1-ը՝ ոչ ֆինանսական ցուցանիշներ, դրանով, ըստ էության, ապահովելով նախատեսվող բյուջետային միջոցների հաշվին իրականացվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների և ակնկալվող արդյունքների միջև փոխկապվածությունը:

Ներքին գործերի նախարարությունում և ենթակա պետական մարմիններում մեկնարկած բարեփոխումների խորքային գործընթացը շարունակվել է նաև 2025 թվականին՝ ուղղված կառավարման արդյունավետության, ծառայությունների որակի և հանրային վստահության բարձրացմանը։ 2026 թվականին նախարարությունը կշարունակի բովանդակային վերափոխումները՝ նպատակ ունենալով ապահովել համակարգի առավել ճկուն, ժամանակակից և արդյունավետ գործունեությունը։

Ներկայացնելով հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ուղղությունը՝ նախարարը նշել է, որ 2025թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր պատկերում առկա է լատենտային համարվող հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման էական աճ։

Մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության (աճ՝ 391-ով), զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության (աճ՝ 249) և այլն։

Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 0,7%-ով․ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների հիմնական ցուցիչը կազմել է 85,7%։

Իրականացված աշխատանքների արդյունքում գրանցված հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը բարձրացել է և հանցագործությունների թիվը, որոնցով կո որպես մեղադրյալ ներգրավված անձ, աճել է 3,5%-ով, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 9,9%-ով, ծանրերով՝ 5,8%-ով։

Շարունակությունը՝ այստեղ:

  • Կիսվել: