երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Նևադայի համալսարանի բժշկական նոր դպրոցը կկոչվի Քըրք Քըրքորյանի անունով

Նևադայի համալսարանի բժշկական նոր դպրոցը կկոչվի Քըրք Քըրքորյանի անունով

Նեվադայի համալսարանի բժշկական նոր դպրոցն այսուհետ կկրի հանգուցյալ ամերիկահայ ձեռներեց և բարերար Քըրք Քըրքորյանի անունը: Այս մասին ուրբաթ օրը հայտնել են համալսարանի և Քըրքորյանի MGM ընկերության ներկայացուցիչները, փոխանցում է Ամերիկայի ձայնը:

Այս նախաձեռնությունը ներկայացվել է բժշկական դպրոցի մասնաշենքի կառուցման շինհրապարակում: Անվանումը գրանցում կստանա տեղական մարմիններում:

Հինգհարկանի շենքի շինարարությունը մեկնարկել է հոկտեմբերին: Սպասվում է, որ այն կարժենա մոտ 150 միլիոն դոլար և կավարտվի 2022 թվականին: Կառուցումը իրականացվում է մասնավոր նվիրատվությունների ու պետական ֆինասավորման հաշվին:

Նևադայի նահանգային իշխանություններն այս տարի վերականգնել են $ 25 մլն ֆինասավորումն այս ծրագրի համար, որը կրճատվել էր կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների պատճառով: Հայտնի է նաև ,որ դպրոցը շուրջ 25 միլիոն դոլար նվիրատվություն է ստացել Քըրքորյանի կողմից:

  • Կիսվել: