«ՆերՈւժ 6.0» ծրագիրն ամփոփում է արդյունքները
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ «ՆերՈւժ 6.0» ծրագիրն ամփոփում է արդյունքները:
Գնահատող հանձնաժողովն իրականացրել է լսումներ՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերով: Շուտով հայտնի կդառնան ծրագրի հաղթողները:
Հաղթողներին կտրամադրվեն դրամաշնորհներ հետևյալ չափերով.
Գաղափարի փուլ
- 1-ին տեղ՝ 15 մլն ՀՀ դրամ
- 2-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ
- 3-րդ տեղ՝ 5 մլն ՀՀ դրամ
Աճի փուլ
- 1-ին տեղ՝ 30 մլն ՀՀ դրամ
- 2-րդ տեղ՝ 20 մլն ՀՀ դրամ
- 3-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ:


