կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
Ներքին Սասնաշեն գյուղում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված երեք անձ կա

Ներքին Սասնաշեն գյուղում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված երեք անձ կա

Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված երեք անձ կա: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց համայնքապետ Անդրանիկ Շամոյանը:

«Վարակվածները քույր, եղբայր ու եղբոր կին են։ Բոլորն էլ երիտասարդ են, իրենց լավ են զգում, բարդություններ չկան, շուտով դուրս կգրվեն։ Այս պահին երկուսը գտնվում են Ծաղկաձորուն, մեկը՝ Արտաշատում։ Իսկ գյուղում որևէ խուճապային տրամադրություն չկա,ամեն ինչ գնում է իր բնականոն հունով»,-մեզ հետ զրույցում հայտնել է համայնքապետը:

Վերջինիս խոսքով՝ դեռևս պարզ չէ վարակման օջախը, հնարավոր է՝ գյուղում ուրիշ վարակակիրներ չկան։

  • Կիսվել: