շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ներկայումս 70 արհեստական շնչառության սարք գտնվում է գնման գործընթացում․ ԱՆ փոխնախարար

Ներկայումս 70 արհեստական շնչառության սարք գտնվում է գնման գործընթացում․ ԱՆ փոխնախարար

Հայաստանն արդեն 100 արհեստական շնչառության սարք է ձեռք բերել և ներկայումս 70 սարք գտնվում է գնման գործընթացում, այսօր Տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

«Ձեռք են բերվել սարքեր, որոնք օգտագործվում են եւ ինվազիվ դեպքերի եւ ոչ ինվազիվ դեպքերի համար։ Ներկա պահին փորձում ենք համակարգը պատրաստել նոր հիվանդների ընդունման դեպքում պատրաստ լինելու եւ այդ ծառայությունները ապահովելու համար»,- նշեց նա։

  • Կիսվել: