երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Ներկայացվել են սեպտեմբերի 1-ին ընդառաջ դպրոցամերձ տարածքներում իրականացվող համալիր միջոցառումները

Ներկայացվել են սեպտեմբերի 1-ին ընդառաջ դպրոցամերձ տարածքներում իրականացվող համալիր միջոցառումները

Օգոստոսի 28-ին՝ ՆԳ նախարարության Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության մամուլի սրահում տեղի է ունեցել ասուլիս՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում ՆԳ նախարարության ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանն ու Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը ներկայացրել են սեպտեմբերի 1-ին ընդառաջ և նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո ավտոճանապարհներին, դպրոցամերձ տարածքներում և ուսումնական հաստատություններում իրականացվող համալիր միջոցառումները, որոնք միտված են հասարակական կարգի և անվտանգության ապահովմանը։

Ներկայացվել են նաև ՆԳ նախարարության օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք անչափահասներին հնարավորինս զերծ կպահեն հակաիրավական արարքներից։

Բանախոսները պատասխանել են նաև լրատվական միջոցների ներկայացուցիչների հարցերին։

  • Կիսվել: