Ներարկում անելու, ճնշում իջեցնելու համար կարիք չկա շտապօգնություն կաչնել, անհարկի կանչերն ուրիշների կյանքի հաշվին են արվում․ Անահիտ Ավանեսյան
Մեզ մոտ կարգավորված չէ, թե որ դեպքերում շտապօգնության դիսպետչերը պետք է մերժի կանչը։ Այս մասին ԱԺ-ում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ստացվում է՝ ցանկացած կանչի պարագայում շտապօգնությունը մեկնում է դեպքի վայր ու մենք ունենում ենք կարևոր դեպքերի բացթողում և անկարևոր դեպքերի սպասարկում։ Այս պահին աշխատանքներ են տարվում այդ հստակ ուղեցույցերի մշակման ու ամբողջ դիսպետչերական կորպուսի վերապատրաստման առումով։ Ուզում եմ քաղաքացիներին հիշեցնել, որ ամեն մեկի կողմից անհարկի կանչը գուցե ինչ-որ մեկի կյանքի հաշվին է արվում։ Ուղղակի ներարկում անելու, ճնշում իջեցնելու համար կարիք չկա օգտագործել այդ թանկարժեք ծառայությունը»,-ասաց նա։
Նախարարը նշեց, որ աշխատանքներ են տարվում շտապօգնության մարզային քարտեզագրումը փոխելու ուղղությամբ, ինչն ավելի արդյունավետ կդարձնի շտապօգնության աշխատանքը։


