երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Նեպոսեդի»-ի գեղարվեստական ղեկավարի որդու՝ Կիրիլ Պինդջոյանի մահվան մանրամասները հայտնի են

«Նեպոսեդի»-ի գեղարվեստական ղեկավարի որդու՝ Կիրիլ Պինդջոյանի մահվան մանրամասները հայտնի են

Դա հաստատ ինքնասպանություն չէր. մահից առաջ գրված նամակ չկա, ծնողների հետ վեճեր չեն եղել: Այս մասին ՄԿ-ին տված հարցազրույցում ասել է ՛՛Նեպոսեդի՛՛ թատրոն-ստուդիայի փիար տնօրեն Պյոտր Շեկշեեւը՝ անդրադառնալով թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ​​ղեկավար Ելենա Պինդջոյայի որդու՝ 14-ամյա Կիրիլ Պինդջոյանի ողբերգական մահվանը:

Ըստ նրա՝ Կիրիլը, ինչպես ցանկացած պատանի, ռիսկային տղա էր: ՛՛Կարծում եմ, որ պարզապես ողբերգական զուգադիպություն է, քանի որ բարձրությունը մեծ չէր: Այնպես որ, դա հաստատ ինքնասպանություն չէր. մահից առաջ գրված նամակ չկա, ծնողների հետ վեճեր չեն եղել: Եվ նույնիսկ հեռախոսը, որի պատճառով, իբր, կոնֆլիկտ էր ծագել, կոտրված ընկած էր Կիրիլի կողքին: Այնպես որ, ոչ ոք այն նրանից չէր վերցրել… Գուցե Կիրիլը բարձրացել էր տան տանիք՝ սելֆիներ կամ տեսանյութ նկարահանելու համար, որոնք նկարահանում են նրա տարիքի դեռահասները՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ղբերգությունը Ելենա Պինդջոյանի ընտանիքում տեղի էր ունեցել կիրակի գիշերը Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանում գտնվող նրանց առանձնատանը: Ժամը 23-ի սահմաններում Կիրիլի տատիկը բարձրացել էր երրորդ հարկի նրա սենյակ: Կինը տեսել էր բաց պատուհանը: Թոշակառուն տեսածի մասին հայտնել էր դստերը՝ Ելենա Պինգջոյանին, եւ կանայք իջել էին ներքեւ: Փողոցում նրանք գտել էին պատանու դին՝ արյունոտ գլխով եւ արդեն առանց կյանքի նշանների:

Շեկշեեւը նշել է, որ իր մահվանից մեկ օր առաջ Կիրիլը նշել էր իր ծննդյան օրը Սրետենկայի վրա գտնվող ստուդիայի թատրոնի շենքում: Տոնի ավարտից հետո Կիրիլն ու իր մայրը գնացել էին քաղաքից դուրս գտնվող իրենց առանձնատուն: «Եվ երեկոյան տեղի էի ունեցել այդ ողբերգությունը»:

  • Կիսվել: