կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Նեո ընձառյուծը կրկին հայտնվել է ֆոտոթակարդների օբյեկտիվում

Նեո ընձառյուծը կրկին հայտնվել է ֆոտոթակարդների օբյեկտիվում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին: Այս մասին տեղեկացրել է պետական արգելոցը:
 
«Արդեն 7 տարի է, որ Նեո ընձառյուծը բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։
 
Ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
 

  • Կիսվել: