«Նեմեսիսն ահաբեկչության հետ կապ չունի». Բագրատ Սրբազանն իր համակիրների հետ «Նեմեսիսի» հուշարձանի մոտ է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր համակիրների հետ «Նեմեսիսի» հուշարձանի մոտ է։ Նա իր խոսքում շեշտեց, որ «Նեմեսիսն» ահաբեկչության հետ կապ չունի։
«Սա այն ճմլված, ցեղասպանված մարդկանց ճիչն ու աղաղակն է, որ այս հերոս մարդիկ անձնական պատասխանատվություն ստանձնելով՝ իրագործեցին։ Նրանք փորձեցին իրենց սահմանափակ միջոցներով Հայոց հարցը որպես ամբողջություն, ներկայացնել աշխարհին՝ անկախ նրանից նրանք կզոհվե՞ն, թե՞ կպիտակավորվեն։ Սա ուխտ է մեզ համար, որ մենք մեր ընթացքում պիտի վերականգնենք և ձգտենք ունենալու պատիվ և հայրենիք. չկա այլ ճանապարհ մեզ համար։ Մենք պետք է լինենք հատուկ ազգ»,- ընդգծեց Սրբազանը։
Նա անդրադառնալով «Եռաբլուրի» և Ծիծեռնակաբերդի գաղափարական մասին՝ նշեց. ««Եռաբլուրը» և Ծիծեռնակաբերդը ինձ համար եղել են իրար փոխլրացնող։ Առանց «Եռաբլուրի» գոյության Ծիծեռնակաբերդի արժեքը տկար է։ «Եռաբլուրն» է, որ Ծիծեռնակաբերդին զոհի հոգեբանությունից վերածում է հաղթողի հոգեբանության։ Մենք էլ պիտի այդպես դառնանք, որ զոհի հոգեբանությունից վերածվենք հաղթողի»։
Նշենք, որ Բագրատ Սրբազանը մինչև «Նեմեսիսի» հուշարձանի մոտ հասնելը ԵՊՀ–ում էր, նա ուսանողներին կոչ արեց միանալ շարժմանը։


