ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
National Geographic-ը Հայաստանից լուսանկար է հրապարակել

National Geographic-ը Հայաստանից լուսանկար է հրապարակել

«National Geographic» ամսագիրը «National Geographic Travel»-ի ինստագրամյան  էջում հրապարակել է Հայաստանում արված կոլորիտային լուսանկար, որի հեղինակն Անուշ Բաբաջանյանն է:

Հրապարակման հեղինակը լուսանկարին կից գրառում է արել՝ նշելով, որ լուսանկարի կինը մոլոկան Իրինա Նովիկովան է: Վերջին 5 տարիների ընթացքում 58-ամյա կինն իր օրն անցկացնում է Հայաստանում գտնվող Ֆիոլետովո գյուղի ճանապարհի մայթին՝ թթու դրած բանջարեղեն և այլ բարիք վաճառելով:

 

Լուսանկարն ինստագրամյան էջում հավաքել է ավելի քան 132 000 հավանում:

  • Կիսվել: