ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
National Geographic-ը խորհուրդ է տալիս Երևան այցելել

National Geographic-ը խորհուրդ է տալիս Երևան այցելել

National Geographic-ը կազմել է 20 ամենահետաքրքիր վայրերի ցուցակը՝ Cool List-ը՝ հատուկ ճանապարհորդների համար. ցանկում ներառված է նաև Երևանը:

Նշվում է, որ նոր երթուղիներ են բացվում դեպի Հայաստանի մայրաքաղաք՝ աշխարհի հնագույն ու մշտապես բնակեցված քաղաքներից մեկը:

Պարբերականը տեղեկացնում է, որ Հայաստան են մուտք գործում եվրոպական ամենամեծ լոուքոսթերները՝ Ryanair-ը և Wizz Air-ը, դեպի Երևան տուրփաթեթներ են առաջարկում նաև Black Tomato and G Adventures զբոսաշրջային հեղինակավոր ընկերությունները: Նրանք կենտրոնանում են ոչ միայն Երևանի հարուստ անցյալի, այլև նրա առանձնահատուկ խոհանոցի և գինու հազարամյա ավանդույթների վրա՝ կապիտալացնելով Մետաքսի ճանապարհի նկատմամբ մեծ հետաքրքրությունը:

Ըստ National Geographic-ի՝ հնագույն քաղաքը շարունակ թարմ տեսք է ստանում բարելավված զբոսաշրջային ենթակառուցվածքներով ու բազմաթիվ նոր հյուրանոցներով: Cool List-ում ներառված են նաև Լիբանանը, Սլովենիան, Պանաման, Լիոնը, Եթովպիան, Պուերտո Ռիկոն, Ռիո դե Ժանեյրոն, այլ երկրներ և քաղաքներ:

  • Կիսվել: