հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
National Geographic-ը զբոսաշրջիկներին ներկայացրել Հայաստանի հինգ ամենագեղեցիկ վանքերը

National Geographic-ը զբոսաշրջիկներին ներկայացրել Հայաստանի հինգ ամենագեղեցիկ վանքերը

National Geographic-ը ճանապարհորդներին է ներկայացրել Հայաստանի հինգ ամենագեղեցիկ վանքերը՝ զբոսաշրջիկներին խորհուրդ տալով, մասնավորապես, այցելել Գեղարդի վանք, Տաթևի վանք, Նորավանք, ինչպես նաև Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ։

«Ժայռափոր մատուռներից մինչև բարձրադիր ամրոցներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված այդ վայրերը ճանապարհորդներին հնարավորություն են տալիս ծանոթանալ 17 դարերի ծիսակատարություններին և արհեստներին։

301 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունումից ի վեր երկրի վանքերը կենտրոնական դեր են խաղացել նրա կրոնական ավանդույթներում։ Տասնյոթ դար անց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված այս վայրերը դարձել են հասարակական կյանքի կարևոր կենտրոններ՝ արտացոլելով և ձևավորելով աշխարհի առաջին քրիստոնյա ազգի մշակույթը»,-գրել է National Geographic-ը։

  • Կիսվել: