ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Նարեկ Մկրտչյանն ու Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետը քննարկել են հայկական և տեղական բիզնես համայնքների կապերի ընդլայնումը

Նարեկ Մկրտչյանն ու Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետը քննարկել են հայկական և տեղական բիզնես համայնքների կապերի ընդլայնումը

Նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում հանդիպել է քաղաքապետ Դանիել Լուրիի հետ։ Այս մասին  հայտնել է դեսպանությունը: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Սան Ֆրանցիսկոյի միջև համագործակցության խորացման հնարավորությունները՝ անդրադառնալով մասնավորապես  տնտեսական և բարձր տեխնոլոգիական ոլորտներին։ 

Դեսպանը քաղաքապետին առաջարկել է դիտարկել  Երևան-Սան Ֆրանցիսկո քույր քաղաքներ նախաձեռնության հնարավորությունը, ինչպես նաև «Թումո» կենտրոնի  բացման գաղափարը Սան Ֆրանցիսկոյում՝ որպես հեռանկարային կրթական նախաձեռնություն։ 

Քննարկվել են նաև համագործակցության ձևաչափերը Սան Ֆրանցիսկոյի Գործարար խորհրդի հետ, ներառյալ հայկական և տեղական բիզնես համայնքների կապերի ընդլայնումը։ 

Հանդիպմանը մասնակցել են նաև NVIDIA-ի փոխնախագահ Ռեվ Լիբարիդյանը, Firebird AI ընկերության համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը, ինչպես նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։

  • Կիսվել: