չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նարեկ Մկրտչյանն ու Էստոնիայի դեսպաը քննարկել են Նորք տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցության տարբերակները

Նարեկ Մկրտչյանն ու Էստոնիայի դեսպաը քննարկել են Նորք տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցության տարբերակները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին։

Ընդգծելով հայ-էստոնական հարաբերությունների կարևորությունը՝ Նարեկ Մկրտչյանն էական է համարել համագործակցության ուղղությունների զարգացումը նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։ Նախարարն անդրադարձել է նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարևորությանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ինքնադրսևորման գործում, ներկայացրել Միասնական սոցիալական ծառայության գործունությանն ու ինտեգրված տեղեկատվական համակարգի ներդրմանն առնչվող մանրամասներ։

Այս համատեքստում քննարկվել է էստոնական փորձի ուսումնասիրությունը, նախարարության ենթակայությամբ գործող Նորք տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցության տարբերակները։

Ռինա Կալյուրանդը, շնորհակալություն հայտնելով նախարարության կողմից իրականացվող աշխատանքների ամփոփ ներկայացման համար, նշել է, որ պատրաստակամ են կիսվել թվային ոլորտում ունեցած իրենց փորձով։ Դեսպանը շեշտել է, որ Հայաստանում համագործակցության հնարավորությունները շատ են, և տարբեր գերատեսչություններ այցերը հնարավորություն են՝ քարտեզագրելու առաջիկա անելիքները։

  • Կիսվել: