հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նարեկ Մալյանին ավտոերթից առաջ բերման են ենթարկել

Նարեկ Մալյանին ավտոերթից առաջ բերման են ենթարկել

Քիչ առաջ Խոր Վիրապում ոստիկանները բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին:

Ավել վաղ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է սորոսականների կողմից մեր պետական օղակների զավթման մասին։ Մալյանը նշել է, որ որոշել է իր ակցիան սկսել հենց այն վայրից, որտեղից Գրիգոր Լուսավորիչը դուրս է բերել քրիստոնեությունը և տարածել երկրով մեկ։

«Հայաստանում արգելված են ոչ թե ակցիաները, այլ հավաքները»,- շեշտել է Մալյանը։

Ակցիան ուղղված է կեղծ արտակարգ դրության դեմ, որի շրջանակներում ապօրինի օրենքներ են ընդունվում։

Մալյանը հայտնել է, որ ակցիային խոչընդոտելը Սորոսի գործակալական ցանցի կողմից կարող է միայն լինել և վաղն ակնհայտ կդառնա, թե որքանով է դա իրականանալի։

Մալյանը հայտնել է նաև, որ իր բոլոր փաստաթղթերը կարգին են և իր մոտ են լինելու․ իրավապահները անհանգստանալու հիմք չեն ունենա։

«Կհանդիպենք վաղը ժամը 11-ին՝ Խոր Վիրապում»,- նշել է Մալյանը՝ հրավիրելով մեքենա ունեցող քաղաքացիներին կրկնել իր Խոր Վիրապ- Երևան երթուղին։

 

  • Կիսվել: