Նարեկ Կարապետյանն արձագանքել է Ռոմանոս Պետրոսյանի գրառմանը
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը պատասխանել է «ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին:
«9 ամիս է` նշանակվել եմ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ:
Առաջին իսկ օրվանից հրաժարվել եմ աշխատավարձից և 9 ամսում ՀԷՑ-ից ստացել եմ 0 դրամ:
Հասանելիք աշխատավարձս ուղղվել է էներգետիկ համակարգում ցածր վարձատրվող աշխատակիցների պարգևավճարների բյուջե:
Խնդրում եմ “փաստեր” նշելուց մի նշեք այնպես, որ դրանք մարդկանց հատուկ շփոթության մեջ գցեն:
Շնորհակալություն»,-սոցցանցի իր էջում նշել է Կարապետյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել էր.«ՀԷՑ» ՓԲ Ընկերության նախկին Տնօրենների խորհրդի նախագահը 2024 թվականի ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 347.585.015,00 (երեք հարյուր քառասունյոթ միլիոն հինգ հարյուր ութսունհինգ հազար տասհինգ) ՀՀ դրամ աշխատավարձ (հարկերը ներառյալ)։


