հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Նապաստակային տրամադրությունները ընդդիմության շարքերում խորն են և արմատական. Վահագն Ալեքսանյան

Նապաստակային տրամադրությունները ընդդիմության շարքերում խորն են և արմատական. Վահագն Ալեքսանյան

ԱԺ նախագահն էլ հայտնեց, որ երեկ փաստորեն հարձակում է տեղի ունեցել ՀՀ վարչապետի որդու վրա, ու սա էլ իր հերթին մեզ հանգեցնում է այն մտքին, որ ուրբաթ օրը Ազգային ժողովում ոչ թե հասարակ զազրելի ու ողորմելի խուլիգանություն էր, այլ շատ պլանավորված շղթայական մի գործողության ընդամենը առաջին քայլ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ուրբաթ օրվա ԱԺ հանձնաժողովի փակ նիստում կատարվածին և երեկ ԱԺ նախագահի հետ տեղի ունեցածին։

Պատգամավորն ասաց, որ այդ փակ նիստին ակնհայտ էր այդ երիտասարդի նյարդային շարժումներ, անբովանդակ հակաճառությունները: «Ինձ պատմել են, որ չգիտեր ինչի մասին է խոսքը բայց ասում էր, որ՝ ես համաձայն չեմ, և ի վերջո թիրախի ընտրությունը Վլադիմիիր Վարդանյանին ևս հուշում է այն, որ ուղղակի եղել է հանձնարարություն կռիվ սարքել, հրահրել կամ հարվածել ինչ-որ մեկին:  Հետագայում շղթայական ռեակցիան, որ տեղի է ունենում, պետք է մարդկանց մոտ առաջացներ ինչ-որ մի ամենաթողության մթնոլորտ, որ իբր թե կարելի է հարվածել իշխանության ներկայացուցիչներին և մնալ անպատիժ: Սակայն պլանները խախտվեցին վերոնշյալ անձի ողորմելի ու անփոռունակ վախկոտության և փախուստի բերումով»,-ասաց նա և նշեց, որ հարվածող պատգամավորը ողորմելի նապաստակի պես փախավ և եթե արագաչափ լիներ ԱԺ միջանցքներում երևի մի 200 հազարի կտուգանվեր:

«Գործողությունների շարունակությունը՝  ԱԺ նախագահի և վարչապետի որդու նկատմամբ ևս անփառունակ ավարտ է  սպասվում:  Նապաստակային տրամադրությունները ընդդիմության շարքերում խորն են և արմատական: Սա ևս ցուցիչ է, որ լինեք պատգամավոր թե ինչ այս մարդիկ պատրաստ են, կներեք ժառգոնային բառի համար, ձեզ փուռը տալ և արդեն մեկին ակնհայտորեն տվել են»,-ասաց նա:

  • Կիսվել: