շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Նախօրեին Սյունիքում վիրավորում ստացած անձը Գորայքի բնակիչ 31–ամյա Արա Առուստամյանն է. մանրամասներ

Նախօրեին Սյունիքում վիրավորում ստացած անձը Գորայքի բնակիչ 31–ամյա Արա Առուստամյանն է. մանրամասներ

Նախօրեին Սյունիքի մարզում վիրավորում ստացած անձը Գորայք համայնքի բնակիչ 31–ամյա Արա Առուստամյանն է։

Գոյարքի գյուղապետը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ այնպիսի հանգամանքներում է վնասվածք ստացել, որ չի կարող բացահայտել։

Նա վիրավորումը ստացել է ոտքի շրջանում, իսկ դեպքից մի քանի ժամ անց նրան տեղափոխել են Սիսիան բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան՝ «Էրեբունի» ԲԿ։

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Սյունիքի մարզում այսօր` հոկտեմբերի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել. հրազենային վիրավորումով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց։

Այս առնչությամբ, ՆԳՆ–ից հայտնել են. «Ահազանգ կա ՆԳՆ ոստիկանություն, որ ըստ նախնական տվյալների՝ Սյունիքի մարզում որսորդներից մեկը վնասվածք է ստացել: Հանգամանքները պարզվում են, լրացուցիչ կտրվի տեղեկատվություն»:

  • Կիսվել: