կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նախորդ շաբաթ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 423 դեպք, որից 130-ը՝ արտակարգ

Նախորդ շաբաթ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 423 դեպք, որից 130-ը՝ արտակարգ

Հոկտեմբերի 2-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 423 դեպք, որից 130-ը՝ արտակարգ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
 
Մասնավորապես՝ հրդեհի՝ 63, փլուզման, դժբախտ պատահարի, որոնողափրկարարական, վայրի կենդանիների հարձակման՝ 1-ական, թունավորման՝ 2, կեղծ ահազանգի՝ 3, զինամթերքի հայտնաբերման՝ 4, ինքնասպանության փորձի՝ 10, օձի նկատման՝ 19, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 59, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 188, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 17 և 29 այլ դեպքեր:
 
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 11 տրանսպորտային միջոց:
 
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 83, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:

  • Կիսվել: