Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 440 հազար 812 ուղևոր
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։ Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 440 հազար 812 ուղևոր:
Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից 720-ը երեք վագոնանի, 1214-ը երկու վագոնանի և 1028-ը մեկ վագոնանի։ Կատարողականը 100,2%։