կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Աշտարակի խճուղում այրվում է 6 տրանսպորտային միջոց

Աշտարակի խճուղում այրվում է 6 տրանսպորտային միջոց

Սեպտեմբերի 6-ին, ժամը 13։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում այրվում են խոտածածկույթ և ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է 6 տրանսպորտային միջոց։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։51-ին։

  • Կիսվել: