երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Նախնական տվյալներով՝ աղետի գոտում ունենք երկու զոհ և երկու վիրավոր. Սանոսյան

Նախնական տվյալներով՝ աղետի գոտում ունենք երկու զոհ և երկու վիրավոր. Սանոսյան

Հսկայական չափերի բնական աղետ է, որն արդեն իսկ մեծ վնասներ է հասցրել․ կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին այսօր «Առաջին ալիքի» հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան

«Հսկայական չափերի բնական աղետ է, որը արդեն իսկ մեծ վնասներ է հասցրել։ Նախնական տվյալներով՝ աղետի գոտում ունենք երկու զոհ և երկու վիրավոր»։

Նշենք, որ Ալավերդիում գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել- տարել է ամեն բան: Ավերված և անանցանելի են Մ6 մայրուղու տարբեր հատվածներ, գետը քանդել է ճանապարհը:

Ներկայումս Փրկարար ծառայությունն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։

 

  • Կիսվել: