հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նախկին Լենինականի երբեմնի հմայքը վերականգնելու համար պետք է զարկ տալ տնտեսությանը. Շիրակի մարզպետ

Նախկին Լենինականի երբեմնի հմայքը վերականգնելու համար պետք է զարկ տալ տնտեսությանը. Շիրակի մարզպետ

Նախկին Լենինականի երբեմնի հմայքը վերականգնելու համար պետք է զարկ տալ տնտեսությանը, այս առումով  ՀՀ Կառավարությունը հստակ ծրագրեր ունի, որոնց իրականացման համար քայլեր են ձեռնարկվում: Այս մասին դեկտեմբերի 7-ին  լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

«Ժամանակի ընթացքում ամենատարբեր տեմպերով շինությունները, ճանապարհները վերանորոգվել են, դեռ կվերանորոգվեն հաստատ, բայց աղճատված ճակատագրերը վերականգնել չի լինի։ Դա շատերի համար կորցված մանկություն էր. վստահ եմ, որ հատկապես Գյումրիում որևէ ընտանիք չի մնացել հեռու այս աղետից և յուրաքանչյուրի ընտանիքում ողբերգություն կա։ Ցավոք, տարեգրությունը և ժամանակը չի ամոքում վերքերը, դա չսպիացող վերք է, որը մշտապես արնահոսում է»,- նկատեց մարզպետը:
 

Աղետի գոտում գերխնդիր են նաև վթարային շենքերը։ Մարզպետի խոսքով՝ այս տարի և՛ Աշոցքի Կոճոռ թաղամասի մասով նախագծում ունեն, և Գյումրու Տիգրան Մեծ 5 վթարային շենքի մասով: Քաղաքաշինության կոմիտեի հետ պայմանավորվածություն կա նաև մյուս շենքերի մասով լուծում տալ: Առաջնահերթներից են մնում Անտառավան 26-ը, Ղուկասյան շենքը:

  • Կիսվել: