երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Նախկին իշխանությունների օրոք անհնար էր մարզային իշխանությունների հետ հիվանդանոցա/յին պայմանների բարելավման հարց քննարկել՝ անում էին այն, ինչ իրենք էին նպատակահարմար գտնում․ Ախուրյանի ԲԿ-ի տնօրեն

Նախկին իշխանությունների օրոք անհնար էր մարզային իշխանությունների հետ հիվանդանոցա/յին պայմանների բարելավման հարց քննարկել՝ անում էին այն, ինչ իրենք էին նպատակահարմար գտնում․ Ախուրյանի ԲԿ-ի տնօրեն

Էֆֆեկտիվ կառավարման շնորհիվ մարզային ԲԿ-ն կարող է պետական հոգածության ներքո ինքնուրույն լուծել իր խնդիրները և բռնել զարգացման ուղին։ InfoPort.am-ի հետ զրույցում վստահեցնում է Շիրակի մարզի «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժպ ՄԻԽԱՅԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ ներկայացնելով բկ-ի արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը։

Նշենք, որ «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն սպասարկում է շուրջ 8000 հազար բնակչության՝ մատուցելով թե հիվանդանոցային, թե արտահիվանդանոցային բժշկակական ծառայություններ։ ԲԿ-ն ունի նաեւ Շտապ օգնության ծառայություն, որը օրական 15-25 կանչ է սպասարկում։

-Պարոն Մկրտչյան, ի՞նչ ծառայություններ է առաջարկում Ախուրյանի ԲԿ-ն տեղի բնակչությանը։

- Կատարում ենք քթիխոռոչի էդնոսկոպիկ հետազոտություններ, ուլտրաձայնային հետազոտություններ։ Առաջիկայում նախատեսում ենք վերանորոգմանը զուգահեռ ընդարձակել նաեւ  ծառայությունների մատուցման սպեկտրը։

-Մարզային բկ-ներին բնակչությունը ավանդաբար մի տեսակ անվստահությամբ է վերաբերվում, ի՞նչ եք անում արմատացած այդ կարծրատիպը կոտրելու համար։

-Անում ենք հնարավորն ու անհնարինը բժշկական ծառայությունների որակի բարձրացնելու եւ նեղ մասնագետների ներգրավելու համար։ Տեղում զբաղվում ենք առկա մասնագետների մասնագիտական որակների բարձրացմամբ, կազմակերպում ենք դասընթացներ առաջատար բկ-ների հետ, վերապատրաստում ենք մեր մասնագետներին։ Շատ հաճախ համայնքային բկ-ները բնակիչների կողմից դիտվում են, որպես, մեղմ ասած, հարեւանի տուն։ Մտածում են դե մեր քաղաքն է, մեր համայնքն է, գնանք մի ուղեգիր վերցնենք ու գնանք այլ առաջատար կլինիկա։ Մենք փորձում ենք կոտրել հենց այդ կարծրատիպը, բնակիչը, այս դեպքում պացիենտը  պետք է գիտակցի, որ դիմելով համայնքային բկ կարող է լիարժեքորեն առողջացած վերադառնալ տուն, իհարկե չեմ խոսում ծանր դեպքերի մասին, երբ անհրաժեշտ է լինում դժվարամատչելի հետազոտոթյունների կամ նեղ մասնագիտական բժշկական պրոֆիլի միջամտությունների դիմել։

-Նեղ մասնագետներ համայնքային բկ-ներում ներգրավվելը դժվար չէ՞։

-Գիտեք, կզարմանաք, բայց վստահեցնում եմ Ձեզ, որ հիմա հակառակն է, նեղ մասնագետները այսօր փորձում են մազերում ծառայություններ մատուցել, ճիշտ է մնում են, որպես հիմնական աշախատող առաջատար կլինեկաներում, բայց միեւնույն ժամանակ ներգրավվում են մարզային բկ-ներում համատեղության կարգով աշխատելու, հիմա այդ տենդենցն է նկատվում։ Ախուրյան բկ-ն այս առումով բաց է, պատրաստ է հանուն իր համայնքի բնակչի ցանկացած նեղ մասնագետի հետ աշխատանքային պայմանագիր կնքել՝ բարձր որակի նեղ մասնագիտական ծառայությունների ակնկալիքով։

-Բացի մասնագետներ ներգրավվելը, ի՞նչ այլ խնդիրների հետ եք բախվում, որպես մարզային բկ։

-Առաջնահերթ խնդիրներից մեկը կարծում եմ ժամանակակից բուժսարքավորումների ներդնումն է, հագեցվածությունը շենքային պայմանները եւ երրորդ կարեւոր խնդիրը նեղ մասնագետների ներգրավվումն է։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ մենք արդեն իսկ սկսել ենք առկա խնդիրները վերացնելուն միտված գործուն քայլեր, այս պահին բկ-ն  գտնվում է վերանորգման աշխատանքների ընթացքում, հիմնական մասը վերանորոգված է, շուտով կավարտվի ամբողջական վերանորոգումը։

-Այսինքն վերջին տարիներին համայնքային առողջապահական կենտրոնների համաչափ զարգացմանը միտված քայլեր տեսնում եք Կառավարության կողմից։

- Անխոս, ես ավելին Ձեզ ասեմ, նախկին իշխանությունների օրոք բառի բուն իմաստով անհնար էր մարզային իշխանությունների հետ հիվանդանոցային պայմանների բարելավման եւ բժշկական որակների բարձրացման մասին քննարկումներ իրականացնել, անում էին այն, ինչ իրենք են այդ պահին նպատակահարմար գտնում։ Իսկ ներկա իշխանությունները իրենք են ամենօրյա ռեժիմով ուշադրության կենտրոնում պահում բկ-ների զարգացման ծրագրերը, լսում առաջարկներ մասնագետների, ղեկավարների կողմից։ Այսօր մարզային իշխանություն-բկ համատեղ քննարկումների արդյունքում՝ մարզային բկ-ները զարգանում են ոչ թե տարեց-տարի, այլ ժամ առ ժամ։ Ինքս, որպես Ախուրյան բկ-ի ղեկավար ամենայն պատասխանատվությամբ կարող եմ արձանագրել, որ Շիրակի Մարզպետարանը՝ ի դեմս մարզի ղեկավարի, եղել եւ մնում է մեր թիվ մեկ հենարանը: Պահանջը՝ մարզի ազգաբնակչությանը առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելն է:

 Հ․Գ․ Հիվանդանոցում մեր նկարահանող խմբին տեսնելով ստացիոնար բուժում ստացող հիվանդները առիթը բաց չէին թողնում ԶԼՄ-ի միջոցով տնօրենի բարյացկամ վերաբերմունքի, իրենց գոհունակության եւ մատուցովող բարձր որակի ծառայությունների մասին բարձրաձայնելու համար։

  • Կիսվել: