շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Նախատեսվում է երեխաներին թույլատրել աշխատել 14 տարեկանը լրանալուց հետո միայն

Նախատեսվում է երեխաներին թույլատրել աշխատել 14 տարեկանը լրանալուց հետո միայն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններից մեկն էլ վերաբերում է աշխատող երեխաների տարիքային շեմի ու աշխատանքային ժամերի վերանայմանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

Նախատեսվում է երեխաներին թույլատրել աշխատել 14 տարեկանը լրանալուց հետո միայն՝ պարտադիր կրթության համար նախատեսված ժամերից դուրս։ Ներկայիս կարգավորումներով՝ աշխատող են համարվում նաև մինչև 14 տարեկան երեխաները, ինչը հակասում է Եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների դրույթներին։

  • Կիսվել: