կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նախատեսվում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս

Նախատեսվում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գոհ չէ քաղաքի սանիտարական մաքրման վիճակից:

Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքի ընդհանուր մաքրության խնդրին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ եթե այսօր համայնքը տեխնիկապես լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման վիճակը գոհացուցիչ չէ: Հանձնարարվել է քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող շուրջ 300 աշխատակիցների թիվն ավելացնել ևս 200-ով:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել էլեկտրատրանսպորտին: Նշվել է, որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Համայնքը նախատեսում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս: Քաղաքապետ Սարգսյանին զեկուցվել է, որ նոր շարժակազմի ձեռքբերման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ:

  • Կիսվել: