երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախատեսվում է 111.0 մլն դրամ հատկացնել Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգմանը

Նախատեսվում է 111.0 մլն դրամ հատկացնել Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգմանը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 111.0 մլն դրամ հատկացնել «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառմանը: Մետրոպոլիտենը հայտարարել է մրցույթ և 2022 թվականի հոկտեմբերի 26-ին «Էկրա Կովկաս» ՍՊԸ հետ կնքվել է գնացքի անվազույգերի ձեռքբերման պայմանագիր՝ 24 հատ անվազույգի համար 333․0 մլն դրամ արժողությամբ:

Կառավարության որոշմամբ գումար կհատկացի երրորդ խմբաքանակի համար: Հիմնավորման համաձայն՝ գնացքի անվազույգերի ձեռքբերումը շատ կարևոր և հրատապ է մետրոպոլիտենի բնականոն և անվտանգ աշխատանքն ապահովելու համար։ Ներկայումս շահագործվող անվազույգերը ավելի քան տասը տարվա են, նորմատիվից մեծ մաշվածության հետևանքով գնացքը կարող է ընթացքի ժամանակ ընկնել ռելսի վրայից։

Գործադիրն ընդունել է որոշում, որով կապահովվի «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրով» ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների կատարումը:

Ծրագրով 2023 թ. պետք է ապահովի շուրջ 6000 շահառուներին տրամադրվող վարկերի տոկոսագումարների սուբսիդավորումը: Ծրագիրը մեկնարկել է 2022 թ. հունիսի 1-ից, որով նախատեսվում էր շուրջ 2000 (մինչև 2023 թ. հուլիսի 1-ը) շահառուի տրամադրել ներգրավված վարկերի տոկոսների համար սուբսիդավորում։

2023 թ. առաջին կիսամյակի տվյալներով շահառուների թիվ շուրջ 3000 է, որն արդեն իսկ գերազանցում է ամբողջ ծրագրի համար նախատեսված շահառուների թիվը, ինչը վկայում է ծրագրից օգտվելու քաղաքացիների շահագրգռվածության մասին։ 2023 թ. պետբյուջեով ծրագրին հատկացված է 309 մլն դրամ, որից առաջին կիսամյակում շահառուներին արդեն իսկ տրամադրվել է 189 մլն դրամ սուբսիդիա:

 

  • Կիսվել: