երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
«Մուլտի Վելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել իր իրավունքները դադարեցնելու որոշումը

«Մուլտի Վելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել իր իրավունքները դադարեցնելու որոշումը

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու որոշումը:

Վարչական դատարանը՝ դատավոր Հերմինե Մուրադյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցը՝ պահանջելով որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել Երևանի Ալեք Մանուկյան 11 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի բոլոր նյութերը:

Դատական նիստ է նշանակվել 2027 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 14:30-ին։

Օգոստոսի 5–ին էլ «Մուլտի Վելնեսը» դատի էր տվել Երևանի քաղաքապետարանին` պահանջելով անվավեր ճանաչել գործարքը միակողմանիորեն կասեցնելու որոշումը։

  • Կիսվել: