Ֆիդանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարարը իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հորմուզի նեղուցի բացման շուրջ բանակցությունների վերջին զարգացումները, ինչպես նաև հրադադարի շարունակման հարցը։



