երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Նախարարությունը պարզաբանում է տարածել բուժաշխատողների՝ աշխատավարձ չստանալու վերաբերյալ

Նախարարությունը պարզաբանում է տարածել բուժաշխատողների՝ աշխատավարձ չստանալու վերաբերյալ

Ի պատասխան մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ բուժաշխատողներն աշխատավարձ չեն ստացել՝ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բժշկական կազմակերպություններին ամսական կտրվածքով, պետական պատվերի շրջանակում, իրականացրած բժշկական օգնության և սպասարկման դեպքերի համար փոխհատուցում է տրամադրում: Այս մասին ասված է ԱՆ հայտարարության մեջ։

2021 թվականի փետրվարի ընթացքում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացակարգում որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի պատճառով բյուջեի` թվով 24 միջոցառումներից 4-ի մասով ֆինանսական փոխհատուցումներն ուշանում են:

Միևնույն ժամանակ նշենք, որ մոտ ժամանակում ֆինանսական փոխհատուցումները, համապատասխան ծավալով, կտրամադրվեն բժշկական կազմակերպություններին, այդ թվում` «Շտապօգնություն» ՓԲԸ-ին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: