ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԿԳՄՍՆ-ում այլևս չեմ աշխատում, հրամանը մինչ օրս չեմ տեսել, և ինձ պատշաճ չի ծանուցվել. Աբրոյան

ԿԳՄՍՆ-ում այլևս չեմ աշխատում, հրամանը մինչ օրս չեմ տեսել, և ինձ պատշաճ չի ծանուցվել. Աբրոյան

Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն աշխատանքից ազատվել է։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն նախարարությունում այլևս չեմ աշխատում:

Հրամանը մինչ օրս չեմ տեսել և ինձ պատշաճ չի ծանուցվել, այն ևս կատարվել է օրենքի խախտումով:

Շնորհակալ եմ մեր բնագավառին աջակից բոլոր ընկերներին և ազնիվ աշխատակիցներին: Ես մշտապես կլինեմ բնագավառում»:

   

  • Կիսվել: