չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նախարարությունն ապահովված է բավարար քանակությամբ կորոնավիրուսի թեստերով․ խոսնակ

Նախարարությունն ապահովված է բավարար քանակությամբ կորոնավիրուսի թեստերով․ խոսնակ

Առողջապահության նախարարությունն ապահովված է բավարար քանակությամբ թեստերով։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց նախարար Արսեն Թորոսյանի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը` անդրադառնալով մամուլի հրապարակումներին։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության թեստերը չեն վերջացել․

«Նախարարությունն ապահովված է բավարար քանակությամբ թեստերով, և եթե կարիք կլինի, ապա նոր խմբաքանակ ձեռք կբերվի»։

Ինչ վերաբերում է վերջին օրերին կատարվող թեստերի նվազմանը՝ Ալինա Նիկողոսյանը նշեց․

«Թեստեր անելն ինքնանպատակ չէ, դրանք արվում են՝ ըստ անհրաժեշտության, բժշկի ցուցումով։ Յուրաքանչյուր օրվա թեստերի քանակը կախված է նրանից, թե տվյալ օրվա համար քանի մարդ է թիրախավորված թեստավորվելու»։

  • Կիսվել: