չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նախարարի և լրագրողի միջև միջադեպի առնչությամբ ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել

Նախարարի և լրագրողի միջև միջադեպի առնչությամբ ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել

ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև գրանցված միջադեպն իրավական ընթացք չի ստանա։

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ Երևանի սրճարաններից մեկում լագրողը մոտեցել էր Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում:

Ինչին հաջորդել էր այն, որ Հակոբ Արշակյանը րոպեներ անց մոտեցել էր լրագրողին և հարվածել նրան, և կոտրել գույքը: Դատախազությունն ընթացք էր տվել հրապարակմանը, հրապարակված տեսանյութն ուսումնասիրվել էր, նշանակվել փորձաքննություններ:

 

  • Կիսվել: