կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Նախարար Անահիտ Ավանեսյանի՝ Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ամփոփումը

Նախարար Անահիտ Ավանեսյանի՝ Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ամփոփումը

Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ամփոփված է նախարար Անահիտ Ավանեսյանի՝ Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցը.
 
«Մարալիկի առողջության կենտրոնը» համալրվել է 5 մլն 300 հազար դրամ արժողությամբ նոր սոնոգրաֆիայի սարքով։
 
Կառավարության աջակցությամբ Արթիկում կառուցվում է ժամանակակից չափանիշներին համապատասխան բժշկական կենտրոն, շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին։
 
Առաջիկայում վերակառուցվելու է «Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի» շենքը։ Այն ընդգրկվել է առողջապահական հաստատությունների արդիականացման ծրագրում։
 
«Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկային» Առողջապահության նախարարությունը վերջերս 13 մլն 625 հազար դրամ արժողությամբ նոր թվային ռենտգեն ժամանակակից սարք է տրամադրել, 6 մլն 590 հազար դրամ ուղղվել է բուժհաստատության ընթացիկ նորոգման աշխատանքներին (հատակի և պատերի վերանորոգման նպատակին):
 

  • Կիսվել: