երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Նախակրթարաններ կառուցելու գործընթացում չպետք է լինի «փող չկա» արտահայտությունը. Փաշինյան

Նախակրթարաններ կառուցելու գործընթացում չպետք է լինի «փող չկա» արտահայտությունը. Փաշինյան

2018-ին մինչեւ 10 տարեկան երեխաների 30 տոկոսն անգրագետ է եղել, գրել-կարդալ չգիտի: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոյի ժամանակ իր ելույթում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Գույքահարկի ոլորտում առանցքային փոփոխությունների արդյունքում ՀՀ բոլոր երեխաները, առանց բացառության, 2025 թվականից իրենց կրթությունը սկսելու են մասուրից:

Այս պահի դրությամբ մեզ 300 մանկապարտեզ է անհրաժեշտ, բայց եթե պետք լինի 400-ն էլ կկառուցենք: Մենք հիմա էլ կառոցւում ենք, բայց կան համայնքներ, որոնք ասում են, որ ի վիճակի չեն պահել այդ նախակրթարանները: Դրա համար տվեցինք գոյւքահարկի գործիքը եւ ասացինք, որ դա կծախսեք առաջին հերթին նախակրթարանների վրա՛՛:

Փաշինյանը վստահեցրեց՝ նախակրթարաններ կառուցելու գործընթացում չպետք է լինի «փող չկա» արտահայտությունը:

«Եթե պետք լինի, մենք ինչքան պետք է արտաքին պարտք կվերցնենք, եւ Հայաստանում համատարած մանկապարտեզաշինություն եւ դպրոցաշինություն կիրականացնենք համապատասխան բովանդակությամբ»,-ասաց նա:

  • Կիսվել: