ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախագծով բացառվում է անչափահասների, կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը տույժի միջոց կիրառելու հնարավորությունը

Նախագծով բացառվում է անչափահասների, կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը տույժի միջոց կիրառելու հնարավորությունը

Կալանավորված անձանց հոգեկան առողջության իրավունքի պաշտպանությունը գործնականում առավել արդյունավետ ապահովելու նպատակով Կառավարութունը փոփոխություններ է առաջարկում ՀՀ քրեակատարողական օրենսգրքում ու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում: ԱԺ արտահերթ նիստում նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Նախատեսվող փոփոխություններով հստակեցվում է կալանավորված անձանց և դատապարտյալների հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն ստանալու իրավունքը:

Նաև վերացվում է ինքնավնասման համար կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը: Բացառվում է անչափահասների, ինչպես նաև կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը որպես տույժի միջոց կիրառելու հնարավորությունը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել առանձին դրույթ, որի համաձայն` պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը կհաստատի ՀՀ Կառավարությունը` ՀՀ արդարադատության նախարարի ներկայացմամբ:

  • Կիսվել: